Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել իր միջազգային կարիերան ազգային թիմում: Եզրափակիչ խաղից առաջ 35-ամյա ֆուտբոլիստն ասել էր, որ հանդիպումից հետո կավարտի ելույթները հավաքականում, սակայն աշխարհի չեմպիոնի կոչումը ստանալուց հետո հավանաբար մտադրությունը փոխել է:
«Դա ուղղակի անհավանական է: Գիտեի, որ Աստված ինձ կտա աշխարհի գավաթը, ինչը մեծ ուրախություն է մեզ համար։ Ես երկար ժամանակ մեծ երազանք ունեի, ցանկանում էի կարիերաս ավարտել աշխարհի առաջնությունով։ Բայց ես չեմ պատրաստվում հեռանալու թիմից։ Ցանկանում եմ շարունակել հանդես գալ աշխարհի չեմպիոնի մարզաշապիկով»,- Մեսիի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։
Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2005-ի օգոստոսից: Նա ազգային հավաքականի կազմում մասնակցել է 172 հանդիպման, որոնց ընթացքում խփել է 98 գոլ։