Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալի խորհրդանշական հավաքականի կազմը:
Խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկված են դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը (Արգենտինա), կենտրոնական պաշտպաններ Նիկոլաս Օտամենդին (Արգենտինա), Յոշկո Գվարդիոլը (Խորվաթիա), եզրային պաշտպաններ Աշրաֆ Հակիմին (Մարոկկո), Տեո Էրնանդեսը (Ֆրանսիա), կիսապաշտպաններ Սոֆիան Ամրաբատը (Մարոկկո), Անտուան Գրիզմանը (Ֆրանսիա), Ջուդ Բելինգեմը (Անգլիա), հարձակվողներ Անխել Դի Մարիան (Արգենտինա), Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), Լիոնել Մեսին (Արգենտինա)։