Երեւանի ավագանու արտահերթ նիստում ավագանու որոշմամբ անվանակոչվել են երեւանյան մի շարք փողոցներ: Մասնավորապես, Երեւանի Արաբկիրի 49-րդ փողոցն անվանակոչվել է ԽՍՀՄ ներքին ծառայության ոստիկանության գեներալ-մայոր, արվեստի վաստակավոր գործիչ, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի, Արաբկիրի 39-րդ փողոցը՝ հետախույզ Գեւորգ Վարդանյանի անուններով: Արաբկիրի 19-րդ փողոցն անվանակոչվել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի, Արաբկիրի 23-րդ փողոցը՝ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հրաչյա Թամրազյանի անուններով:
Նորքի 17-րդ փողոցն այսուհետեւ կկրի Բուժաշխատողների անունը: Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն անվանակոչվել է դիրիժոր Օհան Դուրյանի, Արաբկիրի 37-րդ փողոցը՝ հայ դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի, Արաբկիրի 17-րդ փողոցը՝ հայ արձակագիր, ազատամարտիկ Լեւոն Խեչոյանի, Արաբկիրի 25-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի անուններով: