Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հարցին, նշել է, որ Իրանը բազմիցս ընդգծել է, որ կողմ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճերի խաղաղ կարգավորմանը։
«Կարծում ենք՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմանների ամբողջական կատարումը կարող է վերջակետ դնել երկու երկրն ների միջեւ տարաձայնություններին»,- նշել է Քանանին, շեշտել՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը պահանջում է խուսափել ավելորդ լարվածությունից:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաարգելափակման հարցը արագ կլուծվի երկխոսության եւ խաղաղ ճանապարհով։ Քանանին հավելել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը անհարկի լարվածության բացառում է պահանջում: