Դեկտեմբերի 20-ին ՍԴ-ում հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ։
Վահե Գրիգորյանը ծնվել է 1975-ի ապրիլի 20-ին Երեւանում: 1997-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2010-ին ավարտել է Նոթինգհեմի համալսարանը՝ ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում:
2019-ի հունիսի 18-ին ՀՀ ԱԺ-ն Վահե Գրիգորյանին ընտրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր: