Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ֆրանսիայում եւս երկու մարդ է մահացել թրոմբոզից՝ AstraZeneca ընկերության դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո:
Դեղերի եւ առողջապահական արտադրանքի անվտանգության ազգային գործակալության (ANSM) հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայում մարտի 19-25-ն ընկած ժամանակահատվածում AstraZeneca-ով պատվաստվողներից երեքին թրոմբոզ է ախտորոշվել, նրանցրից երկուսը մահացել են: Գործակալությունը նշում է, որ խոսքը «տեղայնացման մեջ ոչ տիպիկ խորանիստ երակների թրոմբոզի մասին է, որը կարող է կապված լինել թրոմբոցիտոպենիայի (արյան մեջ թրոմբոցիտների քանակի իջեցման) կամ մակարդման խանգարումների հետ»։
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների արշավի մեկնարկից ի վեր բնակչության շրջանում թրոմբոզի ախտորոշման տասներկու դեպք է գրանցվել, մահացել են չորսը։