Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխեիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունելու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, ապահովել նրա անվտանգությունն ու բուժումը:
Վրաստանի ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Ելիսաշվիլին դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Սաակաշվիլուն արտասահմանյան կլինիկա բուժման ուղարկելու վերաբերյալ Վրաստանի իշխանությանն ուղղված Զելենսկու կոչը միջամտություն է երկրի ներքին գործերին: Զելենսկին նախօրեին վրացական իշխանությանը կոչ է արել գթասրտություն ցուցաբերելու Սաակաշվիլու հանդեպ եւ նրան ուկրաինական, եվրոպական կամ ամերիկյան կլինիկա տեղափոխել։
«Անհնար է նայել, թե ինչպես է մարդը, որին ճանաչում ես, մահանում հեռուստատեսության ուղիղ եթերում։ Անհնար է նայել, թե ինչպես են քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ սպանում Վրաստանի նախագահի պատմությունը։ Ուկրաինան պատրաստ է ընդունելու Միխեիլ Սաակաշվիլուն, երաշխավորել նրա անվտանգությունն ու պատշաճ բուժումը։ Վրաստա՛ն, ճիշտ ընտրությո՛ւն կատարիր»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Պոդոլյակը։