ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը պետք է ակտիվացնեն աշխատանքները էներգետիկ համակարգերի միավորման ուղղությամբ։
«Ռուսական ընկերությունները շահագրգռված են իրանցի գործընկերների հետ գործակցությամբ գազատուրբինային տեխնոլոգիաների փոխանցման եւ դրանց համատեղ արտադրության ոլորտում»,- շեշտել է Շուլգինովը:
Իրանական կողմն էլ շահագրգռություն է հայտնել՝ համագործակցելու ջերմաէլեկտրակայանների կառուցման, վերականգնվող էներգիայի արտադրության, ինչպես նաեւ Իրանում համատեղ նախագծերի շուրջ ռուսական էներգետիկ սարքավորումների օգտագործմամբ։