ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լորի Տրեհանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Հազարավոր ընտանիքներ վտանգված են այս անհիմն ագրեսիայի պատճառով։ Ես եւս մեկ անգամ դիմում եմ Պետքարտուղարությանը՝ խնդրելով օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է կոնգրեսականը։