ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ նախարարությունը ներկայացրել է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, որը կսահմանվի 2023-ի հունվարի 1-ից:
Նախարարությունը մինչեւ 2023-ի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար գործող 28,600 դրամի փոխարեն սահմանել է 31,600 դրամ, գյուղաբնակ չաշխատող ծնողի համար գործող 28,600 դրամի փոխարեն՝ 31,600 դրամ, խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար գործող 57,200 դրամի փոխարեն՝ 63,200 դրամ:
2023-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ նախարարությունը խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար գործող 28,600 դրամի փոխարեն սահմանել է 31,600 դրամ, խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար գործող 28,600 դրամի փոխարեն՝ 37,500 դրամ, խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար գործող 57,200 դրամի փոխարեն սահմանել է 69,100 դրամ: