Ըստ New York Post պարբերականի՝ Իրանը սպառնացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որն ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստի ելույթում Թեհրանին մեղադրել էր ռազմական գործողություններում օգտագործելու նպատակով Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։
«Պարոն Զելենսկին պետք է գիտակցի, որ Իրանի ռազմավարական համբերությունը նման անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահման չէ»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Ուկրաինայի ղեկավարը պետք է սովորի դասեր քաղել որոշ քաղաքական առաջնորդների ճակատագրից, «որոնք ստացել են ԱՄՆ-ի աջակցությունը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Ավելի վաղ Իրանը պատասխանել էր Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու վերաբերյալ Արեւմուտքի մեղադրանքներին։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Մոսկվային նման սարքեր փոխանցելը արգելված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձեւով։