Տիգրան Վարագը (Շահբազյան) հիմնադիրն է ArmGeo-ի, որի 10-ամյակը նշվեց օրերս: Այդ առիթով Տիգրանը հրատարակել է «Լեռնային կղզի-The Mountainous Island» երկլեզու հանրագիտարան-հատորը՝ հայկական լեռների եւ նրա գագաթներին ու լեռնաշղթաներին քայլող մարդկանց շքեղ լուսանկարներով: Լեռնագնացության, Հայկական լեռնաշխարհի եւ այսօրվա վիճակի մասին «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Տիգրան Վարագի հետ: