ՀՀ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ 67 կողմ, 32 դեմ եւ ձեռնպահ ձայներով ընդունել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագիծը: Առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024-ի մայիսին, իսկ արդեն 2026-ի մայիսին ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները կլրացնեն հայտարարագրերը։
Պատասխանատվության ավելի խիստ միջոցներ կմշակվեն այն անձանց համար, որոնք կխուսափեն հայտարարագիր ներկայացնելուց։ Հնարավոր է` միջոցները չլինեն տուգանքի տեսքով։ Առաջարկվել է հայտարարագրել նաեւ քաղաքացիների ունեցվածքը, սակայն դա չի ընդունվել։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չբացառեց, որ նման նախագիծ կքննարկվի ապագայում։
Ըստ նրա՝ արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտներն ու տրանսֆերտները չեն հարկվելու։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ նշել է, որ եկամուտների հայտարարագրումը կապված չէ որեւէ լրացուցիչ հարկման հետ։