PLOS Biology գիտական հանդեսի եզրակացություններով՝ Անտարկտիդայի տարածքում կենդանական աշխարհի միայն 3%-ը կարող է գոյատեւել մինչեւ 2100 թվականը։
«Ընթացիկ սցենարի դեպքում, որը նախատեսում է միջին ջերմաստիճանի բարձրացում 2°C-ով, տեսակների միջին հաշվով 65%-ը, լավագույն դեպքում՝ 37%-ը, վատագույն դեպքում՝ 97%-ը, մինչեւ 2100 թվականն, ամենայն հավանականությամբ, կվերանա,- ասված է հոդվածում։- Առավել խոցելի տեսակներն են կայսերական պինգվինները, այնուհետեւ մյուս ծովային թռչունները եւ կլոր որդերը (նեմատոդները)»:
Գիտնականները կարծում են, որ այն միջոցները, որոնք նախատեսված են Անտարկտիդայի պայմանագրին կից շրջակա միջավայրի պահպանության մասին ներկայում գործող արձանագրությամբ, բավարար չեն գլոբալ տաքացման պայմաններում մայրցամաքի կենսաբազմազանության պահպանման համար:
Նրանք առաջարկում են ավելացնել կենդանիների փրկության ջանքերի ֆինանսավորումը: Մինչեւ 2100 թվականը նախատեսված ամենաարդյունավետ ծրագրի արժեքը գնահատվում է 1,92 միլիարդ դոլար: