Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, դեկտեմբերի 24-ին տեղափոխվել է Հայաստան։
«Այսօր մենք միջնորդել ենք, որ 4 ամսական երեխան տեղափոխվի Հայաստան, քանի որ կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Երեխային ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,– նշել է Ամատունին։
Ըստ նրա` քանի որ դեղորայքի անհրաժեշտություն էլ կա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 4 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։