Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանը մրցանակային ԱՄՆ-ի Չեստերֆիլդ քաղաքում անցկացված 2022 SPICE Cup մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում սեւերով ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի գրոսմայստեր Իլյա Նիժնիկի հետ եւ վաստակել 7 միավոր: Նույնպիսի արդյունք են գրանցել ամերիկացիներ Միշրա Աբհիմանյուն եւ Էվոնդեր Լիանգը: Լրացուցիչ գործակիցներով Արամ Հակոբյանը գրավել է 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Միշրա Աբհիմանյուն:
Մրցաշարին մասնակցած մեր շախմատիստուհի Աննա Սարգսյանը 5 միավորով բաժանել է 26-28-րդ տեղերը: ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը հիվանդության պատճառով չի ներկայացել վերջին տուրին եւ վաստակած 3 միավորով կիսել է 62-63-րդ հորիզոնականները: Ամերիկահայ շախմատիստ Կիրկ Ղազարյանը գրավել է 43-րդ տեղը՝ 4 միավոր:
2022 SPICE Cup մրցաշարին այս տարի մասնակցել են 18 երկրների 77 շախմատիստ-շախմատիստուհի, նրանց թվում 19 գրոսմայստեր: