Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից եւ կրկին մեղադրել Հայաստանին ու միջազգային հանրությանը, ինչպես նաեւ, իր բնորոշմամբ, «Հայաստանի հովանավորներին»։
Ալիեւը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը «հակաադրբեջանական հիստերիայի պատճառ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ սկսած Հայաստանի արտասահմանյան հովանավորների շրջանում»:
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ «ՄԱԿ-ում Բաքվի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում»: