Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեկտեմբերի 24-ին քայլերթով դեպի Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած հարյուրավոր արցախցիներ ներկայացրել են իրենց պահանջը՝ ապահովել Լաչինի միջանցքով բնականոն երթեւեկությունը։
Քայլերթի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հավաստմամբ Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը կբացվի դեկտեմբերի 26-ին:
«Նրանք հավաստիացրին նաեւ, որ ճանապարհը բացվելուց հետո ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք չի կարող լինել»,- նշել է Պետրոսյանը։ Նա հավելել է, որ իրենք՝ նախաձեռնության մասնակիցները, առայժմ հիմք են ընդունել խաղաղապահների ներկայացուցչի հավաստիացումը: