Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանից 10 տոննա մարդասիրական բեռ՝ դեղորայք, մանկական եւ այլ սնունդ է ուղարկվել Արցախ։ Բեռը տրամադրել են ՀՀ իրավասու մարմինները, Կարմիր խաչը բեռնատար է տրամադրել եւ ապահովել անցումը միջանցքով։
Միաժամանակ ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 օտարերկրյա քաղաքացի։ Վերջիններս տարբեր տեսակի քրոնիկ հիվանդություներ ունեն։ Նրանք այնտեղից իրենց դուրս բերելու խնդրանքով դիմել են Կարմիր խաչին։ ԿԽՄԿ-ի աշխատակիցները նրանց տեղափոխելու համար դիմել են համապատասխան օտարերկրյա ներկայացուցչություններ եւ այլ կառույցներ։