Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը, Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածելու բնակչության շրջանում։
«Կոչ ենք անում չտրվելու կեղծ լուրերին եւ պահպանելու հանգստություն: ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»,– ասված է Արցախի ազգային անվտանգության հաղորդագրությունում։
Կառույցից հայտնել են նաեւ, որ կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 եւ 41-26: