Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում է անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը կշփվեն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի կուլուարներում: