Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Կրեմլում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու, ինչպես նաեւ միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող երկու կողմերի համաձայնությունը:
«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի մասին է»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։