Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 6-8-ը Ալիեւի կողմից հաստատված ծրագրին համապատասխան Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների կապի զորքերի համատեղ մարտավարական համատեղ զորավարժություններ կանցացնեն:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ զորավարժությունները կընթանան ժամանակակից կապի եւ կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով:
Ռազմական կապավորները կտեղակայվեն մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրերում: Նրանք կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:
Ավելի վաղ թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները ժայռամագլցման վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի զինծառայողների հետ։
Թուրքիայի ազգային ՊՆ-ն թվիթերյան էջում նշել է. «Լեռնային հատուկ նշանակության ջոկատի դպրոցն ու վարժական կենտրոնը ադրբեջանական հերոսական բանակի զինծառայողների համար ժայռամագլցման վարժանքներ են անցկացրել»:
Հատուկ ստորաբաժանումների՝ Թուրքիայի Իսպարտա նահանգում իրականացվող համատեղ զորավարժությունները մեկնարկել են մարտի սկզբին եւ կտեւեն վեց շաբաթ: