Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը ադրբեջանական կողմից փակելու վերաբերյալ միջազգային կարեւոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ եւ հասցեական գնահատականներ են հնչեցրել, սակայն դա բավարար չէ, քանի որ իրավիճակը չի փոխվում, եւ անհրաժեշտ է անցնել գործողությունների:
«Մասնավորապես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկելու փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու եւ իր հետեւությունների համար հիմք ունենալու համար»,- նշել է Գրիգորյանը: Ըստ ՄԻՊ-ի՝ Ադրբեջանը կեղծում է իրականությունը, ուստի առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: