Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Արցախից երկու հիվանդներ են տեղափոխվել հայաստանյան տարբեր բուժկենտրոններ։
Նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնից» 2 հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» եւ «աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ մեր բժիշկների հսկողության տակ էին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ հունվարի 4-ին նրանք տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Մինչ այդ՝ դեկտեմբերի 19-ից ի վեր, Արցախից Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 8 հիվանդներ։
Լաչինի միջանցքը արդեն 24 օր շարունակում է փակ մնալ։