ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2022-ին մեր երկիր 1 միլիոն 670000 զբոսաշրջիկ է այցելել։ Նախորդ տարի գրանցված ցուցանիշը ռեկորդային է վերջին 3 տարվա մեջ։ 2021-ին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 870 հազար է եղել, իսկ 2020-ին` 375 հազար։
Կոմիտեն ներկայացրել է 2016-2022 թվականների զբոսաշրջային այցերին վերաբերող վիճակագրական տվյալներ։ Ըստ այդմ`ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստանն ունեցել է 2019 թվականին` 1 միլիոն 890 հազար։ 2022 թվականին ամսական կտրվածքով հաջողվել է երկու անգամ գերազանցել 2019–ի այցելությունների թիվը. 2019-ի նոյեմբերին Հայաստան այցելել է 140 հազար 376, դեկտեմբերին` 110 հազար 685 մարդ, իսկ 2022-ին` համապատասխանաբար 144 հազար 576 եւ 130 հազար 429 մարդ։
2022 թվականին ռեկորդային այցեր գրանցած ամիսն օգոստոսն է` 261 հազար 834 մարդ։ Ամենից հաճախ Հայաստան են ժամանել Ռուսաստանից (46%), Վրաստանից (11%), Իրանից (7 %), ԱՄՆ-ից (3%) եւ Գերմանիայից (1%)։