Արցախի հեռուստատեսությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով սոցցանցերում հունվարի 9-ից տարածվող Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական ձեւաթղթի նմանությամբ «փաստաթուղթը», ըստ որի՝ հեռուստաընկերությունը տարհանվում է:
Արցախի hանրային հեռուստառադիոընկերությունից նշել են, որ հեռուստաընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը:
«Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետեւանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը»,- նշված է հայտարարության մեջ: