ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 10-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022-ի դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Պաշտպանության նախարարըներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը եւ դրա հետեւանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերներ:
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում՝ հատկապես կարեւորելով դիտորդական առաքելությունների դերը, եւ հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը: