Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից հայտնել են, որ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ապահովելու Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը:
«Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջը զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնելու լարվածությունը եւ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ ըստ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ընդգծել է դեսպանը: