Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության կոմիտեն, մտահոգված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում տիրող իրավիճակով, դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները, որոնք առաջացել են 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով։
«Կոմիտեն կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (ազգային կառավարություն) քայլեր ձեռնարկելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որում այն նախագահում է 2023-ի սկզբից՝ հասնելու մի կողմից՝ շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, մյուս կողմից՝ կազմակերպել հումանիտար օդային կամուրջ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կառլո Սոմարուգան: