Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախում հունվարի 11-ից կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ որոշակի փոփոխություններ են մտցվել: Մասնավորապես, Արցախի բոլոր բանկոմատներից եւ POS տերմինալներից միեւնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչեւ 50 հազար դրամի չափով: Ըստ շտաբի՝ Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառությանն առնչվող խնդիրներ էին առաջացել: Բնակչության մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում Արցախի պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ: