Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ մարդասիրական օգնության կարգով 2021-ի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 312.5 տոննա ապրանք՝ 1,4 միլիարդ դրամ կամ 2,7 միլիոն դոլար արժողությամբ, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 18.9 տոկոսով:
Ամենաշատը Հայաստան են ուղարկվել մանածագործական իրեր՝ 801 հազար դոլարի, տարբեր արդյունաբերական ապրանքներ՝ 554 հազար դոլարի, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 511 հազար դոլարի, սարքեր եւ ապարատներ՝ 465 հազար դոլարի:
Ամենաշատ մարդասիրական օգնություն են ուղարկել ԱՄՆ-ն՝ 757 հազար դոլար, Չինաստանը՝ 470 հազար դոլար եւ Իսպանիան 426 հազար դոլար: