Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար:
Ըստ Քոչարյանի՝ դաշինքում կլինի երկու կուսակցություն, սակայն չի նշել՝ հատկապես որ կուսակցությունները կկազմեն դաշինքը: