«Ղարաբաղ Տելեկոմ»-ից հայտնել են, որ Արցախում բջջային կապը եւս խափանվել է։ Մալուխի վնասման հետեւանքով նաեւ ֆիքսված ինտերնետային կապի խափանումներ կան։
Ընկերությունում բջջային կապի խափանումները չեն պայմանավորել մալուխի վնասմամբ։ «Որոշ բաժանորդներ Արցախից դեպի ՀՀ օպերատորներին հեռախոսազանգեր չեն կարողանում կատարել»,- հայտնել են «Ղարաբաղ Տելեկոմ»-ից։
Հունվարի 12-ին ավելի վաղ Արցախում ֆիքսված ինտերնետային կապի ու հեռախոսակապի խափանման մասին հայտնել էր նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Ըստ տեղեկությունների՝ վնասվել էր Լաչինի միջանցքի հատվածի այն մալուխը, որը գտնվում է Լաչինի միջանցքը արգելափակած կեղծ բնապահպանների հատվածում։