«Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը հրատարակել է Հայնրիխ Բյոլի «Մարդկայինի էսթետիկա» էսսեների ժողովածուն։ Այն ներառում է գրողի՝ 1950-80-ական թվականների քաղաքական էսսեները։
Գերմանացի հեղինակը դեռ խորհրդային տարիներից հայտնի է հայ ընթերցողին «Ծաղրածուի աչքերով», «Անտերունչ տունը», «Բիլիարդ ինն անց կեսին» վեպերի հայերեն հրատարակություններով։ Էսսեներն առաջին անգամ են թարգմանվում հայերեն եւ ապրիլի 2-ին ներկայացվեցին ընթերցող հանրությանը։
Գրողներ Արմեն Հայաստանցու, Սարգիս Հովսեփյանի, Մարինե Պետրոսյանի հետ ներկաները քննարկեցին Նոբելյան մրցանակակիր հեղինակի քաղաքական եւ գեղագիտական հայացքները՝ զուգահեռներ տանելով հայաստանյան ներկա իրականության, հատկապես հետպատերազմյան իրավիճակի հետ։