ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով փետրվարի 24-ին իբր նախատեսված գագաթնաժողովի մասին հրապարակումները, հայտնել է, որ Գլխավոր քարտուղարի դիրքորոշումն անփոփոխ է․ Անտոնիո Գուտերեշը պատրաստ է միջնորդելու Ուկրաինայի հարցում, եթե հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը դա խնդրեն իրենից։
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտնել էր, որ փետրվարի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում նախատեսվում է «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել։