ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պետական գերատեսչության եւ չորս թուրք պաշտոնյաների նկատմամբ՝ ռուսական պաշտպանական մասնաճյուղի հետ համագործակցության համար:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ պատժամիջոցների սահմանման մասին ծանուցումը հրապարակվել է Միացյալ Նահանգների Դաշնային ռեգիստրում եւ ուժի մեջ կմտնի ապրիլի 7-ից:
ԱՄՆ սահմանած պատժամիջոցների սեւ ցուցակում են հայտնվել պաշտպանական արդյունաբերության SSB վարչությունը, ինչպես նաեւ չորս աշխատակիցներ, նրանց թվում՝ վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Պատժամիջոցները սահմանվել են «Պատժամիջոցների եղանակով Ամերիկայի հակառակորդների հակազդման մասին օրենքի» (CAATSA) համաձայն:
Ծանուցման տեքստում չեն հիշատակվում ռուսական ЗРК С-400 հրթիռները, որոնց ձեռքբերման համար ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում էր պատժամիջոցներ կիրառել:
ԱՄՆ պատժամիջոցները ենթադրում են, որ SSB վարչությունն իրավունք չի ունենա ամերիկյան շուկա ապրանք արտահանել, ինչպես նաեւ արգելք կդրվի ավելի քան 10 միլիոն դոլարի վարկ ստանալու վրա: Չորս թուրք պետպաշտոնյաները կզրկվեն ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից, ամերիկյան իրավազորության տակ գտնվող նրանց ակտիվները կարգելափակվեն, իսկ ամերիկացիներին կարգելվեն վարչության հետ որեւիցե իրավաբանական համաձայնագիր կնքել: