Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան հայտարարել է, որ վերջին շաբաթներին կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով երկրի առողջապահության համակարգն աշխատում է հնարավորությունների վերջին սահմանում:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Պինիերան խոստովանել է, որ կառավարությունը համավարակի դեմ պայքարում սխալներ է թույլ տվել, թեեւ երբեք չի թերագնահատել կորոնավիրուսի սպառնալիքը:
Ըստ Չիլիի առողջապահության նախարարության՝ երկրի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներն զբաղված են 96 տոկոսով: Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է մեկ միլիոնը: Մեկ օրում հայտնաբերվել է 5 807 հիվանդ: Մահացել է ավելի քան 23 հազար մարդ, դրանցից 33-ը հաստատվել Է վերջին 24 ժամում:
Չիլին անցել է շատ խիստ կարանտինի: Երեկվանից երկրի սահմանը փակ է: