ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով հաղորդակցությունը ավելի քան մեկ ամիս է՝ արգելափակված է:
«Ամեն օր առեւտրային փոխադրումներն ու մարդասիրական օգնությունը չեն կարողանում ազատ հասնել Լեռնային Ղարաբաղ: Մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Փաուերը։