Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հունվարի 14-ին եւս 5 հիվանդի են տեղափոխել Հայաստան՝ «վիճակ երիկամի փոխպատվաստումից հետո, ձախակողմյան փոքր երիկամ, պարբերական հիվանդություն», «հղիություն VII, 19-20 շաբաթ, պտղի մոտ 21, 18, 13 քրոմոսոմային տրիսոմիաների բարձր ռիսկ», «ձախ կրծքագեղձի քաղցկեղ», «ձախ թոքի քաղցկեղ» եւ «վիճակ ականապայթյունային վիրավորումից հետո, հետվիրահատական անօֆթալմ, ինտեգրացված իմպլանտի ինֆեկցում, մերժում» ախտորոշումներով։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ «Արեւիկ» բուժմիավորումում 12 երեխա բուժվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 խնամյալ վերակենդանացման բաժանմունքում են, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ներկա դրությամբ Կարմիր կաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Հայաստան են տեղափոխել ընդհանուր 24 հիվանդի։