Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:
Ղարիբաշվիլին հավելել է, որ ինքնազգացողությունը լավ է, ինքնամեկուսացել է եւ աշխատանքը շարունակելու է հեռավար ռեժիմով:
Վարչապետը նշել է, որ, անկախ ամեն ինչից, մտադիր է պատվաստվել, ու կարեւոր չէ, թե որ ընկերության պատվաստանյութը կլինի:։