Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ հունվարի 15-ին ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել եւս 5 խնամյալ։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ տեղափոխվածների մոտ գրանցվել են «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» եւ «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներ։
Զառա Ամատունին տեղեկացրել է նաեւ, որ ուղեկցող երկու անձինք, որոնք ավելի վաղ Հայաստան էին ժամանել այլ հիվանդների հետ, ԿԽՄԿ-ի հետ վերադարձել են Արցախ:
Այսպիսով`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պահից ի վեր Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխել 31 խնամյալ։