Հայաստանում փետրվարին միջին աշխատավարձը ավելացել է շուրջ 11 հազարով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աշխատատեղերի թիվը պակասել է 8000-ով:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է, որ այդ 8000 աշխատատեղերը կրճատվել են համավարակի հետեւանքով խոցելի ոլորտներից՝ հասարակական սնունդ, կացության կազմակերպում, հյուրանոցային տնտեսություններ:
ՊԵԿ նագագահը նշել է, որ մինչեւ 150 հազար դրամ եւ 150 հազար դրամից ավելի աշխատավարձերի սեգմենտներում տեղի է ունեցել հետեւյալ փոփոխությունը. ավելի շատ աշխատավարձի բաձրացումը տեղի է ունեցել հենց այդ շեմի շրջակայքում. մինչեւ 150 հազար ստացողներինը բարձրացել է 150-ից ավելի, առավել բարձր դաշտերում՝ 200-ից ավելի:
ՊԵԿ նախագահը սա պայմանավորել է իրենց վարչարարության արդյունավետությամբ. աշխատավարձերի չափերը հնարավորինս ճիշտ են ներկայացվել հարկային հաշվարկներում: Նաեւ կառավարությունն է բազմաթիվ միջոցառումներով տնտեսավարողներին և աշխատակիցներին գումար տրամադրել: