New York Times պարբերականը հայտնել է, որ ռուսաստանյան զինված ուժերը Ուկրաինայի թանգարաններից կողոպտել են արվեստի տասնյակ հազարավոր նմուշներ՝ սկյութների ոսկյա զարդերից մինչեւ ավանգարդիստների կտավներ:
Ուկրաինայի դատախազության եւ թանգարանների տվյալներով՝ միայն Խերսոն քաղաքում ռուս զինվորականները գողացել են ավելի քան 15 հազար արվեստի նմուշներ եւ պատմական ժառանգության առարկաներ: Ուկրաինայի քաղաքներում կողոպտվել կամ ամբողջվին ոչնչացվել է ավելի քան 30 թանգարան: Փորձագետների գնահատականներով՝ ռուս զինվորականների՝ ուկրաինական թանգարաններից կողոպուտը դարձել է մեծագույն հափշտակությունը Երկրորդ աշխարհամարտից ի վեր:
New York Times-ի հոդվածագրի պնդմամբ, թանգարանների կողոպուտը ոչ այլ ինչ է, քան Ուկրաինային իր ազգային ինքնությունից եւ մշակութային ժառանգությունից զրկելու փորձ: