Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Արաքսի ափով դեպի Հայաստան եկող երկաթուղու մոտ 40 տոկոսն արդեն կառուցվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ կառուցվել է 140 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող Հորադիզ-Աղբենդ երկաթուղու 53 կիլոմետրը, նախագծային աշխատանքները կատարվել են 78%-ով։ «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության պնդմամբ՝ առաջիկայում այդ ճանապարհը մեծ դեր է խաղալու Ասիայից Եվրոպա արագացված բեռանփոխադրումների հարցում։
Իրանի հետ սահմանի Հորադիզ-Աղբենդ հատվածը Բաքվի վերահսկողության տակ էր անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ դեպի Մեղրի գնացող երկաթուղին շահագործման պետք է հանձնվի 2024-ին։