Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Պետության առաջնորդի համապատասխան որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագրում:
Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն ռազմական արդյունաբերության բնագավառում, այդ թվում՝ պաշտպանական ապրանքերի մշակման, արտադրության, մատակարարման, սպասարկման կազմակերպման, ինչպես նաեւ տեխնիկական եւ լոգիստիկ աջակցություն:
Երկու երկրների միջեւ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին համաձայանգիրը կնքվել է 2017-ի հոկտեմբերի 31-ին Բաքվում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 6-րդ նիստի արդյունքներով: