ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների կարգավորում չի նախատեսվում նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ «Նույնիսկ եթե Ուկրաինայում թնդանոթները լռեն, չպետք է ակնկալել, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորվեն»,- պնդել է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարություն էր հնչել նաեւ Մոսկվայից: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններն այլեւ առաջվանը չեն լինի:
Յենս Ստոլտենբերգը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը վճռորոշ փուլում է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերստին ընդգծել է, որ Կիեւին ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է, եւ արեւմտաեւվրոպական երկրները շուտով կբազմապատկեն Ուկրաինա ծանր սպառազինության մատակարարումները։