Նիդերլանդների Վեյք ան Զեե քաղաքում ընթացող շախմատի խոշոր մրցաշարում անցկացվել են առաջին երեք տուրերը:
Մրցաշարային աղյուսակը միանգամից գլխավորում են 2-ական միավոր վաստակած 5 շախմատիստներ: Նրանց թվում է նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն առաջին տուրում Լեւոն Արոնյանի հետ ոչ-ոքի խաղալուց հետո հաղթել է գերմանացի Վինսենտ Մեյերին, իսկ հունվարի 16-ին հաշտություն է կնքել չինացի Դին Լիժենի հետ:
Լեւոն Արոնյանը նորվեգացի շախմատիստի հետ միավորը կիսելուց հետո ոչ-ոքի է խաղացել նաեւ հնդիկ գրոսմայստերներ Պրագնանանդհայի եւ Արջուն Էրիգաիշիի հետ: Նա 1,5 միավորով այժմ բաժանում է 6-10-րդ տեղերը:
Հունվարի 17-ին անցկացվելիք 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Վեսլի Սոյի հետ, իսկ Մագնուս Կառլսենը կհանդիպի մրցաշարի առաջատարներից մեկի՝ Անիշ Գիրիի հետ: