Սլովակիան Ուկրաինային փոխանցել է 8-րդ սլովակյան արտադրության հրետանային ինքնագնաց Zuzana 2 հասմակարգը։
Այսպիսով՝ Սլովակիան բարեհաջող կերպով ավարտել է, ըստ Ուկրաինայի հետ ունեցած պայմանագրի, ռազմական մատակարարումները։ Այս առնչությամբ սլովակյան պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում՝ նշելով, որ «Սլովակիան վճռականորեն կանգնած է Ուկրաինայի կողքին»։
Նախարար Նադը հույս է հայտնել, որ մատակարարված սպառազինությունները կօգնեն ուկրաինացիներին թշնամու հանդեպ անվերապահ հաղթանակ տանելու։
DW-ն էլ փոխանցում է, որ ներկայում այդ հաուբիցներն արտադրող Konstrukta-Defense ընկերությունը աշխատում է ուկրաինական նոր պատվերներն իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, Ուկրաինային կտրամադրվի եւս 16 միավոր Zuzana 2 համակարգեր, որոնց համար կվճարեն Դանիան, Գերմանիան եւ Նորվեգիան։ Այս համակարգերը ի վիճակի են կրակելու ՆԱՏՕ-ում կիրառվող ցանկացած տեսակի 155 միլիմետր կալիբրի արկեր։