Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ թուրքական բանակը եւս 7 երկրի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում։ «Ձմեռ-2023» զորավարժություններն անցկացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա ՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության ղեկավարությամբ։ Զորավարժությունների մասնակիցների թվում են ադրբեջանցի զինծառայողներ։
Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաժը նշել է, որ զորավարժության նպատակը ռազմական գործողության ժամանակ համագործակցությունը խթանելն է, համակարգվածությունն ապահովելը, զորամիավորումների մարտական պատրաստությունը ստուգելը, կրակային եւ մանեւրային սինխրոնիզացիան բարձրացնելու, տեղակայումների, սննդի մատուցման, հագուստի ապահովման եւ թիկունքային աշխատանքների թեմաներով ուսուցումը։
Զորավարժությունները կանցկացվեն մինչեւ փետրվարի 2-ը։